Լրահոս
Օրվա լրահոսը

Անկուսակցականները՝ առաջատար դիրքերում. Արզնի համայնքում ավագանու ընտրությունների նախնական արդյունքները

Նոյեմբեր 14,2021 22:58

Քիչ առաջ հայտնի դարձան ՀՀ Կոտայքի մարզի Արզնի համայնքում մեծամասնական ընտրակարգով նոյեմբերի 14-ին ընթացող ավագանու ընտրությունների նախնական արդյունքները:

Aravot.am-ին տվյալներ ներկայացրին թիվ 28/1 և թիվ 28/2 ընտրական տեղամասերի հանձնաժողովի նախագահներ Երմոնյա Լալայանը և Գագիկ Գևորգյանը:

Թիվ 28/2 ընտրատեղամասում 1047 ընտրողից ընտրությանը մասնակցել է 285-ը, 28/1-ում՝ 10005 ընտրողից՝ 236-ը:

Տեղեկացնենք՝  այս համայնքում ավագանու անդամի 9 տեղի համար ներկայացվել է 14 թեկնածություն, որոնցից 8-ը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ են, 6-ն ինքնաառաջադրումով:

Թիվ 28/2-ում առավելագույն քվե է ստացել անկուսակցական Արտաշես Լալայանը՝ 56 քվե, երկրորդ տեղում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Դավիթ Վանյանը՝ 38 քվե, երրորդ տեղում է անկուսակցական Ալեքսանովա Սուսաննան՝ 30 քվե:

28/2 ընտրատեղամասում ձայները բաշխվել են հետևյալ կերպ

  1. Ալեքսանովա Սուսաննա-անկուսակցական-30 քվե
  2. Բաբախանով Միտյա-անակուսակցական-11 քվե
  3. Բենյամինով Ռադիկ-անկուսակցական-28 քվե
  4. Գևորգյան Օնիկ-ՔՊ-3 քվե
  5. Իվանովա Պոլինա-ՔՊ-11 քվե
  6. Իվանովա Տոմա-ՔՊ-18 քվե
  7. Լալայան Արտաշես-անկուսակցական-56 քվե
  8. Խոջայան Վոլոդյա-ՔՊ-6 քվե
  9. Միխայլով Սուրեն-ՔՊ-29 քվե
  10. Յակուբով Արտյոմ-անկուսակցական-23 քվե
  11. Յակուբով Վասիլի-անկուսակցական-2 քվե
  12. Նադոյան Զաիլ-ՔՊ-17 քվե
  13. Սարկիսով Վլադիմիր-ՔՊ-5 քվե
  14. Վանյան Դավիթ ՔՊ-38 քվե

Անվավեր է ճանաչվել 8 քվեաթերթիկ:

Թիվ 28/1-ում կրկին առավելագույն քվե է ստացել անկուսակցական Արտաշես Լալայանը՝ 60 քվե, երկրորդ տեղում է անկուսակցական Ալեքսանովա Սուսաննան՝ 36 քվե, երրորդ տեղում է ՔՊ-ական Միխայլով Սուրենը՝ 21 քվե: Այս ընտրատեղամասում ավագանու անդամի համար առաջադրված թեկնածուներից ՔՊ-ական Իվանովա Պոլինան ստացել է 0 քվե:

28/1 ընտրատեղամասում ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

  1. Ալեքսանովա Սուսաննա-անկուսակցական-36 քվե
  2. Բաբախանով Միտյա-անակուսակցական-5 քվե
  3. Բենյամինով Ռադիկ-անկուսակցական-19 քվե
  4. Գևորգյան Օնիկ-ՔՊ-12 քվե
  5. Իվանովա Պոլինա-ՔՊ-0 քվե
  6. Իվանովա Տոմա-ՔՊ-12 քվե
  7. Լալայան Արտաշես-անկուսակցական-60 քվե
  8. Խոջայան Վոլոդյա-ՔՊ-18 քվե
  9. Միխայլով Սուրեն-ՔՊ-21 քվե
  10. Յակուբով Արտյոմ-անկուսակցական-10 քվե
  11. Յակուբով Վասիլի-անկուսակցական-3 քվե
  12. Նադոյան Զաիլ-ՔՊ-9 քվե
  13. Սարկիսով Վլադիմիր-ՔՊ-8 քվե
  14. Վանյան Դավիթ-ՔՊ-9 քվե:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930