Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Իշխանյանին բերման են ենթարկել

Նոյեմբեր 17,2021 00:07

Վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Հովհաննես Իշխանյանին բերման են ենթարկել։ Այս մասին Aravot.am-ին հայտնեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը։ Նա ասաց, որ Հովհաննես Իշխանյանին բերման են ենթարկել մոտավորապես երկու ժամ առաջ, և այժմ հետաքննական գործողություններ են կատարում։

«Այսօրվա ֆեյսբուքյան գրառումից  հետո ոստիկանությունը ֆիքսել է տեղը, և առանց ծանուցագրի հրապարակից առևանգեցին 15-20 հոգի՝ սև հագուստով, ամրակազմ՝ առանց համազգեստի։ Հիմա ոստիկանության Կենտրոնի բաժնում է ինքը գտնվում։ Քրեական գործ են հարուցելու՝ ֆեյսբուքյան գրառման հետ կապված՝ իշխանության զավթում՝ 300 հոդված»,- ասաց նա՝ նշելով, որ նոր է դուրս եկել ոստիկանության բաժանմունքից։ Հովհաննես Իշխանյանի փաստաբանը դեռ բաժանմունքում է։

Անդրադառնալով ոստիկանության գործողություններին՝ Ավետիք Իշխանյանը ասաց. «Օրինաչափության մասին խոսելն ավելորդ է, որովհետև այդպիսի վայրագություն և այդպիսի գործողություններ՝ առանց զգուշացնելու …. Ճիշտն ասած, վերջերս տեսել էինք։ Սա հերթական, այսպես ասած, ուժի ցուցադրությունն էր»։

Սակայն Ավետիք Իշխանյանը կարծում է, որ Հովհաննես Իշխանյանին բերման ենթարկելու պատճառը ոչ թե ֆեյսբուքյան գրառումն էր, այլ նրա նկարահանած «Մարդ էղի» ֆիլմը:

Ֆիլմի շնորհանդեսը վերջերս էր տեղի ունեցել:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930