Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ն հաղթել է Մարտունիում եւ Վարդենիսում, պարտվել՝ Գավառում ու Սեւանում․ ՏԻՄ ընտրությունների նախնական տվյալներ

Դեկտեմբեր 06,2021 13:24

Գեղարքունիքի մարզի Գավառ խոշորացված համայնքում դեկտեմբերի հինգին կայացած ՏԻՄ ընտրություններին մասնակցել են «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքը (միավորվել են «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը եւ «Արդարություն» կուսակցությունը), իշխող «Քաղաքացիական պայմանագիրը», եւ «Մեր համայնքը» (միավորվել են ՀՅԴ-ն եւ «Համերաշխություն» կուսակցությունները) դաշինքը։ ԿԸՀ-ում հրապարակված նախնական արդյունքների համաձայն՝ հաղթել է «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքը

«Գուրգեն Մարտիրոսյան»- 9869 ձայն կամ 52,31%

«Մեր համայնքը»-1402 ձայն կամ 7,43%

«Քաղաքացիական պայմանագիր»-7586 ձայն կամ 40,21%։

Մարտունի համայնքում ընտրություններին մասնակցել են «Ալաշկերտ» կուսակցությունների դաշինքը (միավորվել են ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն), «Ապրելու երկիր», «Արդար Հայաստան», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները, «Քաղաքացիական պայմանագիրը» եւ «Հայաստանի կոմունիստական կուսակցությունը»։ ԿԸՀ-ում հրապարակված նախնական արդյունքների համաձայն՝ հաղթել է «Քաղաքացիական պայմանագիրը»․

«Ալաշկերտ»-5046 ձայն կամ 21,73%

«Ապրելու երկիր»-862 ձայն կամ 3,71%

«Արդար Հայաստան»-1019 ձայն կամ 4,39%

«Լուսավոր Հայաստան»-1531 ձայն կամ 6,59%

«Հայաստանի կոմունիստական կուսակցություն»-265 ձայն կամ 1,14%

ՔՊ-14․491 ձայն կամ 62,42%։

Սեւան համայնքում ՏԻՄ ընտրություններին մասնակցել են ՀՅԴ-ն, «Հանրապետություն» կուսակցությունը եւ «Սարգիս Մուրադյան» կուսակցությունների դաշինքը (միավորվել են «Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը»-ը եւ «Ռամկավար ազատական» կուսակցությունը)։ «Սարգիս Մուրադյանը» հաղթել է՝ ըստ նախնական տվյալների։

ՀՅԴ-1414 ձայն կամ 11,44%

«Հանրապետություն»-1178 ձայն կամ 9,53%

«Սարգիս Մուրադյան»-9769 ձայն կամ 79,02%։

Եվ Վարդենիս խոշորացված համայնքում ընտրություններին մասնակցել են «Ահարոն Խաչատրյան» դաշինքը, «Քաղաքացիական պայմանագիրը» եւ «Միասնական Վարդենիս» դաշինքը։ Նախնական տվյալներով՝ հաղթել է ՔՊ-ն։

«Ահարոն Խաչատրյան»- 4993 ձայն կամ 37,36%

«Միասնական Վարդենիս»-2206 ձայն կամ 16,51%

ՔՊ-6162 ձայն կամ 46,11%։

Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ

Լուսանկարը՝ Միքայել Նահապետյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031