Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավապաշտպաններ. «Բոլորս միասին պիտի պահանջենք, որպեսզի մեզ ներկայացվի բարձրաստիճան պաշտոնյային աշխատանքի նշանակվելու եւ աշխատանքից ազատվելու պատճառը»

Դեկտեմբեր 10,2021 20:50

«Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Նինա Կարապետյանը եւ փաստաբան Արա Ղարագյոզյանը մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Մեդիա կենտրոնում կազմակերպված քննարկման ժամանակ զարմանք արտահայտեցին, թե ինչպե՞ս ստացվեց, որ մարտի 1-ով ներգրավված դատախազները դառնում են վերաքննիչ դատարանի դատավորներ, թե ո՞ր արժանիքի համար են նախկինում խոշտանգումներ իրականացրած, կասկածյալի, մեղադրյալի, պոտենցիալ դատապարտյալի կարգավիճակում մարդիկ շարունակում աշխատել, ստանալ ուսադիրներ, ոչ պակաս բարձր պաշտոններ:

Նրանք անթույլատրելի են համարում նաեւ, որ մասնավորապես իրավական համակարգում եւ ուժային կառույցներում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձինք են աշխատանքից ազատվում՝ պատերազմի ժամանակ ԱԱԾ տնօրեն է ազատվում, կադրային լուրջ փոփոխություններ են կատարվում եւ հանրությունը որեւէ բացատրություն չի ստանում: «Բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ են հեռացվում աշխատանքից եւ մենք որեւէ բացատրություն չենք ստանում, թե ինչի համար: Եթե մարդը լավ էր աշխատում, ինչի հանեցիք, եթե վատ էր աշխատում, ինչպես է ստացվում, որ հետագայում ոչ պակաս բարձր պաշտոններ է զբաղեցնում: Չկա տրամաբանություն:

Ու նորից պիտի դիմեմ հանրությանը: Դուք եք Հայաստանի Հանրապետության կարեւորագույն բաղադրիչ մասը: ՀՀ քաղաքացին իրավունք ունի, նաեւ պարտավոր է  գործունեություն իրականացնել եւ ցանկացած իշխանությունից, ու կապ չունի, թե ում մասին է խոսքը, բացարձակ էական չէ ազգանունը, կուսակցության անվանումը, երկիրը պահելու համար բացատրություն պահանջել: Բոլորս միասին պիտի պահանջենք, որպեսզի մեզ ներկայացվի աշխատանքի նշանակվելու եւ աշխատանքից ազատվելու պատճառը»,- ասաց Նինա Կարապետյանցը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031