Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղրով ռուլետ. Գետնանուշով եթերային թխվածք

Դեկտեմբեր 12,2021 10:43

Մեր ընթերցողներից Լուսինե Մանասյանը ներկայացնում է նուրբ, բուրավետ և աներևակայելի համեղ մեղրով ռուլետի այս բաղադրատոմսը:

Ռուլետը շատ փափուկ և քնքուշ է ստացվում։ Դա բնորոշ է բոլոր տեսակի մեղրով թխվածքներին։ Մեղրի համը լավ համադրվում է թեթևակի աղացած ընկույզի հետ։

Խմորը հիանալիորեն բարձրանում է թխելու ժամանակ, ստացվում է շատ ճկուն և հեշտությամբ ոլորվում է՝ ռուլետ ձևավորելով: Դրա հետ բացարձակապես ոչ մի խնդիր չեք ունենա։

Մեղրով ռուլետ. Անհրաժեշտ բաղադրիչները

Խմորի համար

_Ալյուր – 250 գ

_Ձու – 4 հատ + 2 սպիտակուց

_Շաքարավազ – 200 գ

_Մեղր – 3 ճաշի գդալ

_Սոդա – 1 ճաշի գդալ

Կրեմի համար

_Տնական թթվասեր – 600 գ

_Շաքարավազ – 150 գ

_Վանիլային շաքարավազ – 1 տուփ

Ռուլետը ձևավորելու համար

_Խտացրած կաթ (եփած) – 200 գ

_Թթվասեր – 2-3 ճաշի գդալ

_Գետնանուշ – 350 գ

_Աղ – մի պտղունց

_Շոկոլադ – 50 գ

Մեղրով ռուլետ. Պատրաստման եղանակը

_Ձուն հարել շաքարավազի հետ հարիչով մինչև թեթև ու փարթամ դառնալը։ Ես սովորաբար հարում եմ մոտ 10 րոպե, առանց հարելը դադարեցնելու՝ ավելացնելով մեկ ճաշի գդալ մեղր։

_Ալյուրը մաղել սոդայի հետ։ Եվ շարունակելով ձվի զանգվածը ցածր արագությամբ հարել՝ մեկական գդալով ավելացնել ալյուրը։

_Խառնել բոլոր բաղադրիչները մինչև հարթ զանգված ստացվի:

_Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով և խմորը լցնում մեջը։

_Թխել 190 աստիճանի տակ, 20-25 րոպե։ Մեղրի պատճառով թխվածքաբլիթը շատ արագ մգանում է, ուստի պատրաստ լինելը ստուգեք չոփիկով։

_Պատրաստի բիսկվիթը յուղաթղթով դնել սրբիչի վրա և գլորել ռուլետի նման, թողնել սառչի։ Բիսկվիթը բարձր է ստացվում, բայց քանի որ փափուկ է, ուստի առանց խնդիրի ոլորվում է:

_Գետնանուշը պետք է դանակով կտրատել կամ գրտնակով թեթևակի տրորել, խոշոր կտորներ ստանալ, ավելացնել աղ և տապակել թխման թերթիկի վրա ջեռոցում՝ մինչև բաց ոսկե դարչնագույնը 10-15 րոպե։ Անպայման աղ ավելացրեք, այն շատ տեղին կլինի:

_Կրեմի համար վերցնել թանձր տնական թթվասեր և հարել շաքարավազի հետ՝ ավելացնելով վանիլային շաքարավազ։

Կրեմը շատ է ստացվում, բայց խորհուրդ չեմ տա նվազեցնել դրա քանակը։ Ռուլետի կտորներից բացի այն կարելի է մատուցել առանձին ամանի մեջ։ Հավատացեք, ամբողջ կրեմը կվերջանա )

_Ռուլետը բացեք՝ զգուշորեն հանելով յուղաթուղթը։

_Առատորեն պետք է քսել թթվասերով կրեմը։

_Ռուլետը կրկին ոլորել և դնել սառնարանը։

_Եփած խտացրած կաթը խառնել թթվասերի հետ։ Զանգվածը պետք է լինի ճկուն, հեշտությամբ քսվի ռուլետի վրա, բայց չթափվի։ Ուստի թթվասերն աստիճանաբար ավելացրեք, վրան քսելու զանգվածի թանձրությունը կախված է հենց թթվասերի խտությունից։

_Ռուլետի վերևն ու կողքերը ծածկել խտացրած կաթի և թթվասերի զանգվածով և ցանել գետնանուշով՝ թեթև սեղմելով կրեմին։ Ծածկեք ռուլետի և՛ վերևը, և՛ կողքերը:

_Շոկոլադը հալեցնել ջրի գոլորշու վրա, լցնել տոպրակի մեջ և բարակ շերտերով զարդարել ռուլետը։

Բարի ախորժակ:

Աղբյուր ՝  https://baxadratomser.am/

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031