Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Եղեգնաձորի ավագանու կազմում «Հայ կառուցողական կուսակցությունը» եւ «Հանրապետությունը» անդամ չեն ունենա․ ովքե՞ր ստացան մանդատներ

Դեկտեմբեր 12,2021 21:56

Թիվ 36 տարածքային ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 12-ին ամփոփելով  Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ  համայնքներում  դեկտեմբերի 5-ին  կայացած համամասնական ընտրակարգով ավագանու քվեարկության արդյունքները՝ բաշխել է մանդատները։

Վայքի համայնքի ավագանու ընտրություններին մասնակցել էին 4 քաղաքական ուժ։  «Ազատական» կուսակցությունը ստացել է 3 մանդատ, «Հայրենիքը»՝ 2 մանդատ, «Հանրապետություն» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություններին բաժին է ընկել 5-ական մանդատ։ Վայք համայնքը կունենա ավագանու 15 անդամ։

Ջերմուկ համայնքի ավագանու 15 մանդատից  13-ը բաժին է ընկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը,  իսկ մեկական մանդատ ստացել են «Ապրելու երկիր» կուսակցությունն ու «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքը։

Վայոց ձորի մարզկենտրոն Եղեգնաձոր համայնքը ավագանու 21 անդամ կունենա։ «Բարգավաճ Հայաստան» եւ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություններից կազմված «Դավիթ Հարությունյան» դաշինքը ստացել է 14 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիր»-ը 6 մանդատ, «Ապրելու երկիր»-ը՝ 1 մանդատ։

Եղեգնաձորի ավագանու ընտրություններին մասնակցել էին նաեւ «Հայ կառուցողական կուսակցությունը» եւ «Հանրապետություն» կուսակցությունը, սակայն նրանք չհաղթահարեցին անցողիկ շեմը։ «Հայ կառուցողական կուսակցության» օգտին քվեարկել էր 193, «Հանրապետության» օգտին՝ 259 ընտրող։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031