Լրահոս
Այց՝ բանակային դիրք
Օրվա լրահոսը

Սահմանվեցին սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի 2022թ. սակագները

Դեկտեմբեր 29,2021 14:28 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր նիստում քննարկեց և սահմանեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագները, որոնք կգործեն 2022 թվականի փետրվարի 1-ից:

Այսպիսով՝

  • սոցիալապես անապահով ընտանիքների (բնակիչ–բաժանորդների շուրջ 11%-ի) համար գործող սակագները կմնան անփոփոխ,
  • ամսական մինչև 200 կՎտժ սպառում ունեցող բնակիչների (բնակիչ–բաժանորդների 55%-ը) համար սակագները կավելանան5 դրամ/կՎտժ–ով (ներառյալ ԱԱՀ–ն),
  • ամսական 201-400 կՎտժ սպառում ունեցող բնակիչների (բնակիչ–բաժանորդների 25%-ը) համար սակագները կավելանան5 դրամ/կՎտժ–ով (ներառյալ ԱԱՀ–ն),
  • մնացած սպառողների համար սակագները կավելանան5 դրամ/կՎտժ–ով (ներառյալ ԱԱՀ–ն)։

Սակագներն ուժի մեջ կմտնեն 2022 թվականի փետրվարի 1-ից:

Բոլոր հաշվարկներին և նյութերին կարող եք ծանոթանալ Հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքում (www.psrc.am):

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է:

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031