Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Մարտիրոսյանը միայն լրացուցիչ գործակիցներով չմտավ աշխարհի ուժեղագույն տասնյակ

Դեկտեմբեր 31,2021 10:05 Share

Վարշավայում ավարտվեց կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը: Տղամարդկանց մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց տվեց Հայկ Մարտիրոսյանը, որը 21 տարում վաստակեց 13,5 միավոր եւ բաժանեց 8-ից 16-րդ տեղերը: Երիտասարդ գրոսմայստերը ի վերջո հանգրվանեց 11-րդ հորիզոնականում: Նրան միայն լրացուցիչ գործակիցները խանգարեցին տեղ զբաղեցնել ուժեղագույն 10-յակում:

Լեւոն Արոնյանը, որը ներկայացրեց ԱՄՆ շախմատի ֆեդերացիան, 14,0 միավորով պայքարն ավարտեց 5-րդ հորիզոնականում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել