Լրահոս
Օրվա լրահոսը

Կոտայքի մարզում 29–ամյա վարորդը Mercedes-ով հայտնվել է Մարմարիկ գետում. կինն ու 3-ամսական երեխան տեղափոխվել են հիվանդանոց. shamshyan.com

Դեկտեմբեր 31,2021 20:22

Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, ճանապարհի մերակասառույցի պատճառով արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը  15:10 –ի սահմաններում Սևան քաղաքի բնակիչ, 29-ամյա Հրաչյա Բ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Հրազդան–Հանքավան ավտոճանապարհի  3-րդ կմ հատվածում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել Մարմարիկ գետում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ուղևորներ, Սևան քաղաքի բնակիչներ, 21-ամյա Լիլիթ Մ.-ն և 3- ամսական Սամվել Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները վարորդի կինն ու երեխան են:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031