Լրահոս
Օրվա լրահոսը

Ճապոնիան կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է մշակում, որը ցմահ իմունիտետ կհաղորդի

Հունվար 01,2022 15:00

ՏԱՍՍ. Տոկիոյի բժշկական գիտությունների ինստիտուտի մի խումբ ճապոնացի գիտնականներ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ են մշակում, որը կպաշտպանի մարդուն ողջ կյանքի ընթացքում։ Ըստ The Japan Times-ի դեղամիջոցի կլինիկական փորձարկումները կարող են սկսվել 2023 թվականին:

Մկների վրա իրականացված փորձերը ցույց են տվել հակամարմինների բարձր մակարդակ, որը պահպանվել է ավելի քան 20 ամիս:

Պատվաստանյութի այս տեսակը տեղափոխման ու պահպանման հատուկ մեթոդների կարիք չունի։

Ճապոնական Nobelpharma դեղարտադրող ընկերությունը պատրաստվում է հաջորդ տարվա առաջին կիսամյակում անցկացնել պատվաստանյութի կլինիկական փորձարկումների առաջին և երկրորդ փուլերը։

Ակնկալվում է, որ ուսումնասիրությանը կմասնակցի 150-200 մարդ, ներառյալ նրանք, որոնք հիվանդացել են կորոնավիրուսով, ինչպես նաև նրանք, որոնք պատվաստվել են:

Եթե նոր պատվաստանյութի արդյունավետությունն ու անվտանգ լինելը հաստատվի, կմեկնարկի կլինիկական փորձարկումների վերջնական փուլը, և ծրագրի ֆինանսավորման դեպքում հնարավոր կլինի դեղամիջոցը շուկա հանել 2024 թվականին:

Պատրաստեց Աիդա Մարտիրոսյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31