Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ էին պայմանավորվել Դավիթ Մինասյանը եւ Վոլոդյա Գրիգորյանը

Հունվար 07,2022 13:13

Գոռ Սարիբեկյանը տեղեկացրեց, որ նիստը այսօրվանից բացված է, այն իրավազոր է 14 օրվա ընթացքում եւ այդ ընթացքում ավագանին կարող է համայնքի ղեկավար ընտրել:

«Պարոն Գրիգորյանն ասաց, որ իրեն է տեսնում համայնքի ղեկավարի պաշտոնում, Դավիթ Մինասյանն էլ ասաց, որ իրեն է տեսնում. այս նոտայի վրա խոսակցությունն ավարտվել է եւ որոշվել է, որ այսօրվա նիստում ինչ քվեարկություն կլինի, այն էլ կընդունվի հիմք»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Դավիթ Մինասյան» դաշինքի ներկայացուցիչ Գոռ Սարիբեկյանը՝ խոսելով Դավիթ Մինասյանի եւ Վոլոդյա Գրիգորյանի երեկ կայացած հանդիպման մասին:

Խոսելով ավագանու նիստում այսօր ստեղծված իրավիճակի մասին էլ, Գոռ Սարիբեկյանն ասաց, որ իրենք որեւէ խնդիր չեն տեսնում, որ նիստը վարելը զիջեն «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցչին, ով ավելի տարեց է, բայց օրենքը փոփոխության կարգ չի սահմանում:

Հիշեցնենք, ըստ սահմանված կարգի, ավագանու առաջին նիստը պետք է վարի տարիքով ավելի ավագը: Նիստի մեկնարկին «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչները ներկա չեն եղել, նիստը սկսվել է ավագանու 11 անդամների ներկայությամբ եւ «Դավիթ Մինասյան» դաշինքի անդամներն ու ՔՊ ներկայացուցիչները նիստը բացել են՝ նիստի վարումը վստահելով այդ պահին տարիքով ավագին: Ավելի ուշ ներկայացան «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչները եւ պնդեցին, որ նիստը պետք է վարի իրենց խմբակցության անդամը, ով ավագանիներից ամենաավագն է:

Գոռ Սարիբեկյանը պնդում է, որ ավագանու նիստը սաբոտաժի է ենթարկվում: Նա հայտարարեց, որ մի քանի որ մի ժամ առաջ էլ հայտարարվել էր, թե համայնքապետարանի շենքում ռումբ է տեղադրված:

Գոռ Սարիբեկյանը տեղեկացրեց, որ նիստը այսօրվանից բացված է, այն իրավազոր է 14 օրվա ընթացքում եւ այդ ընթացքում ավագանին կարող է համայնքի ղեկավար ընտրել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31