Լրահոս
Օրվա լրահոսը

Մանրամասներ Հայաստանի շախմատի տղամարդկանց եւ կանանց առաջնությունների մասին

Հունվար 14,2022 10:14

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն մարզադպրոցում կայացել են տղամարդկանց 82-րդ եւ կանանց 77-րդ առաջնությունների երկրորդ տուրի պարտիաները:

Կանանց մրցաշարում երկուական հաղթանակով մրցաշարային աղյուսակը գլխավորում են Նարե Առաքելյանը եւ Սուսաննա Գաբոյանը:

Տղամարդկանց պայքարում 1,5-ական միավոր վաստակել են Դավիթ Շահինյանը, Հովհաննես Գաբուզյանը, Հայկ Մարտիրոսյանը եւ Զավեն Անդրիասյանը:

Կանանց առաջնությունում (10 մասնակից) առանց հանգստյան օրվա կայանալու է 9 տուր, տղամարդկանց առաջնությունում (12 մասնակից)՝ 11 տուր մեկ հանգստյան օրով:

Առաջնության միջնամասում Հայաստանի շախմատի ֆեդերացիան իր միջոցներով մասնակիցների շրջանում մեկ անգամ լրացուցիչ ՊՇՌ թեստավորում կկազմակերպի:

Կանանց առաջնությունում սահմանված է միջազգային վարպետի նորմա՝ 6,5 միավոր, իսկ տղամարդկանց առաջնությունում գրոսմայստերական նորմա է  6,0 միավորը:

Կանանց առաջնության մեկնարկից երկու օր առաջ ՖԻԴԵ-ն Հայաստանի շախմատի ֆեդերացիային պաշտոնապես տեղեկացրել է, որ Մարիամ Մկրտչյանին (լուսանկարում) շնորհվել է կանանց միջազգային վարպետի կոչում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31