Լրահոս
Օրվա լրահոսը

«Մանախը» մարդ է ծեծել, ապա հայհոյել է ոստիկաններին

Հունվար 15,2022 23:29

Aravot.am-ի տեղեկություններով, «Մանախ» մականունով հանրությանը հայտնի Արթուր Այվազյանը հունվարի 13-ին վիճաբանության մեջ է մտել  «Գևգևիկ» մանկական զարգացման կենտրոնի տնօրենի հետ, ապա ծեծի է ենթարկել վերջինիս:

Ա. Այվազյանին ոստիկանները  բերման են ենթարկել կենտրոնական բաժին, որտեղ Ա. Այվազյանը տևական ժամանակ ոստիկանների հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել, խաթարել է բաժնի բնականոն աշխատանքը:

Ա.Այվազյանը հրաժարվել է նաեւ բացատրություն տալ: Նրան բաց են թողել:

Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31