Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Տեսչական մարմինը տուգանել է՝ առանց թույլտվության գովազդային վահանակ շահագործելու համար

Հունվար 24,2022 18:06

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժինը ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի մասին օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողական գործառույթի իրականացման արդյունքում հայտնաբերել է, որ «Իմիջ Մ․ Գ․» ՍՊ ընկերության ղեկավար Ա.Կ.-ն Մ–5 միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի 42+400 կմ հատվածի մայրուղու կենտրոն հատվածում առանց համապատասխան թույլտվության տեղադրել է գովազդային վահանակ։ Դրանով խախտվել է «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, ըստ որի ավտոմոբիլային ճանապարհի օտարման շերտում և պաշտպանական գոտում սպասարկման օբյեկտների և գովազդի տեղադրումը կատարվում է շինարարական նորմերին և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան` դրանց տնօրինողների թույլտվությամբ:

Առանց թույլտվության գովազդային վահանակ շահագործելու համար ընկերության տնօրենը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 137.4-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ նախազգուշացվել է։

Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի կողմից կատարված վերահսկողություն արդյունքում պարզվել է, որ «Նախազգուշացում» վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո «Իմիջ Մ․ Գ․» ՍՊ ընկերության տնօրեն Ա․ Կ․-ն մեկ տարվա ընթացքում չի կատարել գովազդի մասին օրենսդրության պահանջները և շարունակել է առանց համապատասխան թույլտվության շահագործել գովազդային վահանակը։

Նախազգուշացումից հետո՝ մեկ տարվա ընթացքում` նույն արարքը կրկին կատարելու դեպքում նախատեսված է տուգանքի նշանակում` միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 150-ապատիկի, իսկ հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` սահմանված նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով:

Վերոնշյալ օրենսդրական պահանջների և չափորոշիչների հաշվառմամբ և վարչական վարույթի ընթացքում հետազոտված ապացույցներով հիմնավորվել է «Իմիջ Մ․ Գ․» ՍՊ ընկերության տնօրենի կողմից կատարված իրավախախտման փաստը:

Ուստի, ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 24413-րդ հոդվածով, 281-րդ հոդվածով, 282-րդ հոդվածի 1-ին կետով, «Իմիջ Մ․ Գ․» ՍՊԸ տնօրենը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 137.4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության հատկանիշներով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից ենթարկվել է վարչական պատասխանատվության, և նրա նկատմամբ կիրառվել է վարչական տույժ՝ տուգանք՝ 150 հազար ՀՀ դրամի չափով:

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31