Լրահոս
Հայկական երազանք
Օրվա լրահոսը

Աբու Դաբի-Երևան-Աբու Դաբի թռիչքների պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Արմեն Սարգսյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի ընթացքում

Փետրվար 07,2022 22:55 Share

Այսօր Wizz Air Abu Dhabi ավիաընկերությունն իրականացրեց Աբու Դաբի-Երևան-Աբու Դաբի առաջին թռիչքը:

Այս մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի ընթացքում՝ էմիրաթական բարձրաստիճան ղեկավարության հետ քննարկման արդյունքում։

Արմեն Սարգսյանն ասել էր, որ երկու երկրների միջև հաստատվող նոր օդային կամուրջը ևս մեկ կարևոր քայլ է Հայաստան-ԱՄԷ  առևտրատնտեսական ու գործարար կապերի ամրապնդման ուղղությամբ և էական խթան կլինի հատկապես զբոսաշրջության զարգացման համար:

ՀՀ 4-րդ նախագահի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել