Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետ․ «12 մետրանոց ավտոբուսները տարեվերջին կլինեն Հայաստանում»

Փետրվար 08,2022 17:05

Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այսօր ավագանու նիստում անդրադարձավ մայրաքաղաքի տրանսպորտային խնդրին։
Նա ասաց, որ նոր բերված ավտոբուսները տեխնիկական սպասարկման հետ կապված որոշ խնդիրներ ունեին, այդ պատճառով նոր ավտոբուսների շահագործումը մի փոքր ուշացավ․ «Բայց արդեն տասնօրյա ժամկետում մենք երկու ուղեգիծ ունենք, այդ երկու ուղեգծերը սպասարկում են «Հագեր» մակնիշի ավտոբուսներով, որոնք կփոխարինվեն «Ժոգ-տունգով»։ Մենք մրցույթ ենք հայտարարելու, որպեսզի հանված «Հագերները» այլ գծերում շահագործենք»։

Քաղաքապետը վստահեցրեց, որ 12 օրից նոր ավտոբուսները դուրս կգան շահագործման․ «Մինչեւ մարտի սկիզբ ԵՄ դրամական միջոցներով եւ կառավարության աջակցությամբ 12 մետրանոց ավտոբուսների ձեռքբերման ծրագիրն իր ավարտման փուլում կլինի եւ 2022 թվականի վերջին Հայաստանում կունենանք այդ ավտոբուսները։ Միեւնույն ժամանակ՝ արդեն տարբեր բանակցություններ ենք իրականացնում, որպեսզի մյուս խմբաքանակը նույնպես լինի Երեւանում։ Դրան զուգահեռ՝ տրանսպորտի մասին օրենքում փոփոխություն ենք իրականացնում, երկու շաբաթվա ընթացքում օրենքի նախագիծը կներկայացվի, որով հնարավորություն կտրվի նաեւ մասնավոր կազմակերպություններին մասնակցել մեր մրցույթներին եւ իրենց մասնակցությունն ունենալ տրանսպորտային համակարգի բարեփոխմանը։ Ընդհանուր տրամաբանությունը փոխվելու է, եւ ոչ թե մասնակիցները մասնակցելու են ամենացածր ուղեվարձ տալուն, այլ ամենակարճ կիլոմետրի համար առաջարկ ներկայացնելու դեպքում»։

Քաղաքապետն ասաց, որ շաբաթ-կիրակի օրերին ինքն էլ օգտվում է հանրային տրանսպորտից, տեսնում է, որ տրանսպորտն ուշանում է․ «Վստահեցնում եմ, որ բավականին մեծ աշխատանք են կատարել վերջին տարիներին եւ դրա արդյունքները շուտով քաղաքացիները կտեսնեն»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28