Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Ինձ հրավիրել են բացատրության, հրաժարվել եմ բացատրություն տալ: Ինձ ենթարկում են քաղաքական հետապնդման ». Մանուել Մանուկյան

Փետրվար 10,2022 23:45

«Ինձ հրավիրել են բացատրության, ես հրաժարվել եմ բացատրություն տալ»,- Aravot.am-ի հարցին՝ Ձեզ ոստիկանություն հրավիրե՞լ են, այսպես պատասխանեց ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Մանուել Մանուկյանը:

«Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության Բաղրամյանի բաժնում նյութեր են նախապատրաստվում Մանուել Մանուկյանի ֆեյսբուքյան այն գրառման հետ կապված, որտեղ նա նշում է, որ «եթե երկրի խորհրդարանը այսպիսի ցիրկ է, ճղճիմ, անբովանդակ, ով պիտի ժողովրդի հարցերը լուծի: Սա ապացույցն է, որ մենք կործանում ենք գնում, այս կապիկները դրա վառ ապացույցն են»:

Նաև «Առավոտի» տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում Մանուել Մանուկյանի կողմից «Պոլիտիկ» լրատվական կայքում 21.01.2022թ.-ին և «Հայելի» լրատվական կայքում 22.01.2022թ.-ին իր հարցազրույցների ընթացքում կատարված տեսանյութերի առնչությամբ, որոնք՝ ըստ հաղորդման, պարունակում են ծանր վիրավորանքի հատկանիշներ:

Մանուել Մանուկյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ գնահատական կտա այդ առիթով: Նա պատասխանեց. «Ես չունեմ իմ իրավունքները պաշտպանող, դրանով ինքս եմ զբաղվում, ինձ ենթարկում են քաղաքական հետապնդման։ Այսպիսի քայլերով ինձ են փորձում վախեցնել։ Դիմել եմ մարդու իրավունքների պաշտպանին։ Ինձ հեռացրել են ԵՊՀ-ից քաղաքական հայացքների համար, ինձ ստիպում են լռել և վախենալ։ Ես չեմ կարող լռել և տեսնել՝ ինչպես են կործանում իմ, հրամանատարներիս և ընկերներիս արյամբ պաշտպանած հայրենիքը, ես չեմ կարող դավաճանել իմ հերոս ընկերներին ու հրամանատարներին, անկախ ճնշումներից պարտավոր եմ պայքարել և բարձրաձայնել ճշմարտությունը»:

Մանուել Մանուկյանը հայտնեց՝ նախորդ դիմումների հետ կապված ՄԻՊ-ից արձագանքել են, այս մեկի հետ կապված դեռ արձագանք չի ստացել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28