Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ պետքարտուղարություն. Նախագահ Պուտինի գործողությունները վկայում են, որ Ռուսաստանը ձգտում է պատերազմի. «Ամերիկայի ձայն»

Փետրվար 22,2022 22:00

«Ամերիկայի ձայն» ռ/կ. ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ճանաչմանը՝ նշելով.

«Նախագահ Պուտինի այսօրվա գործողությունները մեծ լարվածություն են առաջացրել և ևս մեկ անգամ վկայում են, որ Ռուսաստանը պատերազմի է ձգտում, այլ ոչ թե դիվանագիտության: Առաջիկա ժամերին մենք կշարունակենք խորհրդակցել մեր դաշնակիցների և գործընկերների հետ՝ առաջ շարժվելու ուղիների կապակցությամբ: Ինչպես արդեն ասել ենք, մենք հանձնառու ենք դիվանագիտական կարգավորմանը, որը հնարավորություն կտա խուսափել դաժան և ծախսատար հակամարտությունից, սակայն դիվանագիտությունը չի կարող հաջողության հասնել, քանի դեռ Ռուսաստանը չի փոխել իր ուղեգիծը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28