Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ ռուսական աղբյուրների՝ Ուկրաինայում ռուսական ՀՕՊ-ը ոչնչացնում է թուրքական բայրաքթարները

Փետրվար 24,2022 15:35

Ermenihaber. Ռուսական բանակը գերճշգրիտ հարվածներ է հասցրել Ուկրաինայի զինված ուժերի ձեռքբերած թուրքական հարվածային անօդաչու թռչող սարքերի (Bayraktar) ռազմաբազային, ինչի հետևանքով հիշյալ ԱԹՍ-ներն ամբողջությամբ ոչնչացվել են։

Այս մասին հայտնում է ռուսական «Интерфакс» գործակալությունը, ինչպես նաև մի շարք թելեգրամյան ալիքներ։ Իսկ թուրքական լրատվամիջոցներն այդ տեղեկությունները չեն հաստատում:

Թելեգրամում հրապարակվել է տեսանյութ, թե ինչպես է  ռուսական ՀՕՊ-ը ենթադրաբար ոչնչացնում Ուկրաինայի բանակին պատկանող թուրքական արտադրության «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28