Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Զելենսկի․ «Ստամբուլ, Բաքու, Վարշավա․ այս քաղաքներն ենք առաջարկել ՌԴ-ին՝ բանակցությունների համար»

Փետրվար 27,2022 13:59

Ռուսական պատվիրակությունն այսօր ժամանել է Բելառուս՝ Ուկրաինայի հետ բանակցելու համար։ Ռուսական կողմը հայտնել է, որ այնտեղ սպասելու է մինչեւ 15:00-ը։

Սակայն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրաժարվել է Բելառուսի տարածքում հանդիպել եւ բանակցել։ «Մենք պատրաստ ենք  բանակցել Ռուսաստանի հետ, բայց միայն այն քաղաքներում, որտեղից չեն հրթիռակոծում մեր քաղաքները։ Ստամբուլ, Բաքու, Վարշավա․ այս քաղաքներն ենք  առաջարկել ՌԴ-ին՝ բանակցությունների համար, բայց եւ այլ քաղաքներ, որտեղից հրթիռներ չեն թռչում Ուկրաինայի վրա»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Ավելի վաղ ուկրաինական աղբյուրները հայտնել էին, որ  Բելառուսի տարածքից հրթիռ է արձակվել Կիեւի վրա։

Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28