Մեր հանրապետությունում գյուղատնտեսության, անտառային տնտեսության եւ ձկնորսության համախառն արտադրանքը, անցյալ տարվա արդյունքներով, նվազել է 1 տոկոսով` կազմելով 977 մլրդ 327.5 մլն դրամ: Ընդ որում, հիմնական անկումն արձանագրվել է բուսաբուծության եւ անտառային տնտեսության ոլորտում:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ մեր հանրապետությունում անցյալ տարի բուսաբուծության արտադրանքի ծավալը կազմել է 469 մլրդ 442 մլն 700 դրամ. այն անցած տարվա ցուցանիշից պակաս է 3.1 տոկոսով: Անտառային տնտեսության ոլորտում արձանագրված անկումը կազմել է 25.9 տոկոս:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։


















































