ԱԺ լիագումար նիստում այսօր ամփոփվեցին նախագահի ընտրությունների արդյունքները։ Ինչպես հայտարարեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը, քվեարկությանը մասնակցել է 69 պատգամավոր, անվավեր քվեաթերթիկներ չկան։ Բաբայանի փոխանցմամբ` 69 պատգամավորները միաձայն կողմ են քվեարկել։
ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Հակոբ Արշակյանը հայտարարեց, որ ընտրությունների երկրորդ փուլը կշարունակի ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, եւ իրավունք կունենա մասնակցել առաջին փուլին մասնակցած թեկնածուն, այսինքն` Վահագն Խաչատրյանը։ Հաջորդիվ նա կրկին ելույթ կունենա, իսկ խոսքի իրավունք կունենան խմբակցությունների մեկական ներկայացուցիչներ։
Հիշեցնենք, որ ընդդիմությունը բոյկոտել է նախագահի ընտրությունների մասնակցությունը։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































