JAMnews-ը հավաքել է Ադրբեջանի փորձագետների կարծիքները, որոնք սոցցանցերի իրենց էջերում գրառումներ են անում ուկրաինական հակամարտության հնարավոր արդյունքների մասին։
«Եկել է այն օրը, երբ կարելի է ասել, որ Ուկրաինային վերաբերող գլխավոր իրադարձությունները կատարվում են դրանից դուրս։
Այո, մարտերը շարունակվում են, արդյունքն ակնհայտ է․ կամ դրանք շարունակվելու են նվազող ինտենսիվությամբ, կամ հրադադար է հաստատվելու․․․
Գլխավոր և վճռորոշ իրադարձությունները տեղի են ունենում տնտեսական ոլորտում, ավելի ճիշտ՝ Ռուսաստանի համատարած տնտեսական մեկուսացման գործընթացում։ Այդ ամենի արդյունքը շուտով լինելու է խորը տնտեսական ճգնաժամն, այդ թվում՝ բնակչությանը պարենով ապահովելու խնդիրը։
Հետևաբար՝ իշխանափոխությունն անխուսափելի է։ Այն տեղի է ունենալու քաղաքական խորը ճգնաժամի և իշխանական կառույցների ֆրագմենտավորման պայմաններում։
Կարդացեք նաև
Այդ ընթացքում Ռուսաստանի շուրջ ստեղծված ազդեցության համակարգը կամ արտակարգ ռեժիմով, կամ տարերայնորեն ապամոնտաժվելու է, կամ տարհանվելու։
Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ապա խոսքը, նախևառաջ, գնում է Հայաստանում և խաղաղապահ ուժերի ազդեցության գոտում ռուսական ռազմական ենթակառուցվածքների մասին։
Վստահ եմ, որ շատ շուտով այս թեմաները մեզ համար արդիական են դառնալու», — գրում է Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը։
«Բոլորին է հայտնի, թե ինչով է ավարտվելու պատերազմը մի ամբողջ ժողովրդի դեմ»
Պատերազմը ձգձգվում է, և պուտինյան ռեժիմն էլ ավելի ագրեսիվ է դառնում։
Առաջին օրերին Ռուսաստանը ձգտում էր համեմատաբար «կոկիկ» պատերազմ վարել։ Սակայն իրավիճակը «ռուսախոս» Խարկովում ցույց է տալիս, որ բունկերի բնակիչը մի կողմ է թողել իր բոլոր ճշգրիտ հաշվարներն ու որոշել է արդյունքի հասնել ամեն գնով։
Դրա պատճառներից մեկն այն պատկերներն են, որոնք ողջ աշխարհը տեսնում է արդեն օկուպացված Կուպյանսկից և Բերդյանսկից։ Տեղի բնակիչները երգում են Ուկրաինայի ազգային օրհներգը հրապարակներում, կենդանի պատ կազմում ռուսական տանկերի առջև։ Այս ամենը խախտում է ռուս ֆյուրերի հոգեկան հավասարակշռությունը։
Ինչպես տեսնում ենք, «մեծն ստրատեգ» Պուտինը կարողացել է Ռուսաստանի նկատմամբ ատելություն առաջացնել անգամ Ուկրաինայի արևելքում։ Դա քիչ չէ։ Ստեպան Բանդերայի հոգին բավարարված է։
Պատերազմն արդեն ստացել է ուկրաինացի ժողովրդի դեմ բաց ագրեսիայի տեսք։ Սակայն քաղաքների ֆիզիկական օկուպացիան այս դեպքում վճռորոշ նշանակություն չունի։ Բոլորին է հայտնի, թե ինչով է ավարտվում պատերազմը մի ամբողջ ժողովրդի դեմ», — գրել է քաղաքագետ Շահին Ջաֆարլին։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































