Լրահոս
Օրվա լրահոսը

«Դաժան ու ցինիկ հրթիռային հարվածներն ամբողջությամբ շարքից հանել են Վիննիցայի օդանավակայանը». Վլադիմիր Զելենսկի

Մարտ 06,2022 21:18

«Ինձ հենց նոր հայտնեցին, որ Վիննիցան հրթիռակոծվում է: 8 հրթիռ է ընկել մեր խաղաղ Վիննիցայի վրա, մեր Վիննիցայի, որ երբեք Ռուսաստանին չի սպառնացել: Դաժան ու ցինիկ հրթիռային հարվածներն ամբողջությամբ շարքից հանել են Վիննիցայի օդանավակայանը»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Նա կոչ է անում փակել Ուկրաինայի երկինքը:

«Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ՝ ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը տեղեկացրել է. «ՌԴ զինված ուժերը հարվածներ են հասցնում Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի տարբեր օբյեկտների ուղղությամբ: Մարտի 6-ին հեռահար ճշգրիտ զենքով շարքից հանվել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի օդանավակայանը՝ Վիննիցայում»:

Վլադիմիր Զելենսկին ֆեյսբուքյան ուղիղ եթերում արևմտյան քաղաքական գործիչներին կոչ է արել օգնել իրենց, հակառակ դեպքում եզրակացությունը մեկն է լինելու՝ իրենք էլ ուզում են, որ ուկրաինացիները «դանդաղ սպանվեն»: Վլադիմիր Զելենսկին մասնավորապես հայտարարել է. «Նրանք շարունակում են մեր ենթակառուցվածքների ամբողջական ոչնչացումը, մեր կյանքի ոչնչացումը, որը ստեղծվել է մեր ու մեր ծնողների, ուկրաինացիների սերունդների կողմից: Մենք ամեն օր կրկնում ենք՝ փակեք Ուկրաինայի երկինքը, փակեք բոլոր ռուսական հրթիռների համար, բոլոր ահաբեկիչների համար: Ստեղծեք հումանիտար օդային գոտի առանց հրթիռների: Մենք մարդիկ ենք, և ձեր հումանիտար պարտականությունն է պաշտպանել մեզ, պաշտպանել մարդկանց: Եվ դուք դա կարող եք անել: Եթե դուք դա չեք անում, եթե դուք գոնե մեզ չեք տալիս ինքնաթիռներ, որ ինքներս պաշտպանվենք, դա նշանակում է կարող է լինել մեկ եզրակացություն. դուք նույնպես ուզում եք, որ մենք դանդաղորեն սպանվենք: Սա ամբողջ աշխարհի քաղաքական գործիչների, արևմտյան լիդերների պատասխանատվությունն  է այսօր և ընդմիշտ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031