Լրահոս
Օրվա լրահոսը

Վայոց ձորի մարզում մեդալներ են հանձնել Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակցին

Մարտ 07,2022 22:55

Մեդալների հանձնման արարողություն ՀՀ Վայոց ձորի մարզում

     Մարտի 7-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ԱՀ նախագահի հրամանագրով պարգևատրված «Մարտական ծառայություն» մեդալը փոխանցեց Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից, Խաչիկ գյուղի բնակիչ Արամ Միսակի Աբրահամյանին։

Արամ Աբրահամյանն այժմ սովորում է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում` «ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» մասնագիտության 1-ին կուրսում, և պատրաստվում է ավարտելուց հետո բոլոր ուժերը ներդնել հայրենի Վայոց ձորի մարզում բռնցքամարտի մարզաձևի զարգացման գործում։

Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար ՀՀ նախագահ Ա․ Սարգսյանի հրամանագրով «Մարտական ծառայության» մեդալով հետմահու պարգևատրվեցին նաև Վայոց ձորի 4 քաջորդիների, ովքեր, շնորհիվ հայրենասիրության բարձր զգացումի և սխրագործությունների, իրենց անունը գրեցին հայոց պատմության անմար էջերում։ Հերոսների մեդալները մարզպետ Արարատ Գրիգորյանը հանձնեց նրանց ընտանիքների անդամներին։

Հայրենիքի նվիրյալ հերոսներն են՝

Կարապետյան Սիսակ Երվանդի, Ռինդ բնակավայր, պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով,

Սարգսյան Գուրգեն Աղվանի, Ռինդ բնակավայր, պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով,

Հարությունյան Աղասի Ռուբիկի, Արին բնակավայր, պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով,

Հարությունյան Գարիկ Խաչիկի, Գնդեվազ բնակավայր, պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Մարզպետն իր երախտագիտությունը հայտնեց հերոսացած զինծառայողների ընտանիքներին, նշելով, որ մեր պարտականությունն է մեր զինվորների, անցյալի և ապագայի առջև՝ անել ամեն ինչ, որպեսզի կանխվի սարսափելի ողբերգության կրկնությունը, և մեր երկրի պատմությունը կերտվի միայն հաղթական էջերով:

Պարգևատրման արարողությանը ներկա են եղել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Վայոց ձորի տարածքային ստորաբաժանման ղեկավարը, Ջերմուկ և Վայք համայնքների ղեկավարները:

Հավերժ փառք և խոնարհում մեր հերոսներին

Խաղաղություն Հայոց աշխարհին, բարի ծառայություն հայ զինվորին

Վայոց Ձորի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031