Լրահոս
Օրվա լրահոսը

Մահացել է Գագիկ Մանասյանը

Մարտ 11,2022 20:15

Խոր  ցավով հայտնում ենք, որ անժամանակ կյանքից հեռացավ հայ մշակույթի անխոնջ պահապան, Հայ ֆիլհարմոնիայի  երկարամյա տնօրեն,  մշակութային և հասարակական գործիչ, անկրկնելի մարդ և ընկեր ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Գագիկ Զալիկի Մանասյանը:

Նրա ապրած ողջ կյանքը համակ նվիրում էր հայ մշակույթին և ազգային հոգևոր ժառանգությանը, որպես գիտնական և դասախոս ու բացառիկ մտավորական Գագիկ Մանասյանը սիրված ու հարգված անձնավորություն էր թե իր ղեկավարած կոլեկտիվներում և  թե հանրության մեջ:

Նա  մարդասիրության և ընկերասիրության բացառիկ օրինակ էր մեզ համար: Գագիկ Մանասյանը անգնահատելի ծառայություն է  մատուցել  արվեստի և մշակույթի ուղին բռնած հազարավոր անհատների, ովքեր այսօր խորապես վշտակցում են նրա ընտանիքին և բոլոր հարազատներին: Գագիկ Մանասյանի ինքնանվիրումով ապրած կյանքը, նրա ողջ կենսագրությունը անջնջելի հետք են թողնելու գալիք սերունդների հոգիներում:

Գնաս խաղաղությամբ  մշակույթի գիտակ, անզուգական մտավորական, ազգային մշակույթի անխոնջ պահապան, պատվարժան մարդ և սիրելի ընկեր:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031