Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ Բերդ համայնքում բարելավվում է աղբահանության վիճակը

Մարտ 14,2022 12:32

Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Հովսեփյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ համայնքապետարանը՝ ՀՏԶՀ-ի հետ համատեղ ձեռք է բերել է 3 աղբատար մեքենա, որոնք կսպասարկեն շուրջ 31000 բնակչի։

«Բերդ խոշորացված համայնքի հանրային ծառայությունների բարելավման, էներգախնայողության  և գյուղատնտեսության աջակցության» ծրագրի շրջանակում Բերդի համայնքապետարանը ձեռք է բերել 1 աղբատար մեքենա, ևս 2-ը համայնքում կլինեն առաջիկա օրերին։ Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում նշեց Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Հովսեփյանը։ Նրա խոսքով՝ այս կերպ կբարելավվում խոշորացված համայնքի աղբահանության վիճակը։ Աղբատարները կսպասարկեն շուրջ 31000 բնակչի։ 2021 թ.-ին մեկնարկել և ընթացքի մեջ է «Բերդ խոշորացված համայնքի հանրային ծառայությունների բարելավման, էներգախնայողության և գյուղատնտեսության աջակցության» ծրագիրը, որն իրականացվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) միջոցներով և Բերդի համայնքապետարանի մասնակցությամբ։  Ծրագիրն իրականացնում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը: Սամվել Հովսեփյանը հավելեց, որ ավելի վաղ ձեռք է բերվել նաև 150 հատ մետաղական աղբաման, որը նույնպես էականորեն  բարձրացրել է աղբահանության սպասարկման որակը։

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Բերդի Համայնքապետարանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031