Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետի հասցեին կատարել է սեռական բնույթի հայհոյանք պարունակող գրառում․ահազանգ ոստիկանությանը

Մարտ 15,2022 23:23 Share
fb

Aravot.am-ի տեղեկություններով, ոստիկանության Գորիսի բաժնում նյութեր են նախապատրաստվում 46-ամյա Արման Ափյանի նկատմամբ։ Ըստ նյութերի, նա «Yerevan. today» կայքի ֆեյսբուքյան էջի 2022թ.-ի փետրվարի 20-ի «Համոզված եմ հայ ժողովուրդը շուտով կբուժի պատերազմի վերքերը. Նիկոլ Փաշինյան» հրապարակման տակ՝ իր ռուսատառ «Արման Ափյան» անվամբ ֆեյսբուքյան էջից՝ անձի հանրային գործունեությամբ պայմանավորված վարչապետի  հասցեին կատարել է սեռական բնույթի հայհոյանք պարունակող գրառում:

Հանգամանքները պարզվում են, ձեռնարկվում են միջոցառումներ Ա. Ափյանին բաժին հրավիրելու ուղղությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել