Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկավարժական համալսարանի ռեկտոր է ընտրվել Սրբուհի Գևորգյանը

Մարտ 19,2022 17:38

Մանկավարժական համալսարանի ռեկտոր ընտրվեց պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը, նշվում է համալսարանի կայքում:
Կայացավ Մանկավարժական համալսարանի Խորհրդի նիստը: Օրակարգում ռեկտորի ընտրության հարցն էր, առաջարդրված միակ թեկնածուն հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Սրբուհի Գևորգյանն էր:

Նիստին ներկա էին Խորհրդի բոլոր` 20 անդամները: Առաջադրված ռեկտորի թեկնածուն ներկայացրեց բուհի զարգացման գործողությունների իր ծրագիրը:

Սրբուհի Գևորգյանն առանձնացրեց բուհի զարգացման  առաջնահերթությունները, ներկայացրեց առաջիկա տարիների տեսլականն ու անելիքները մանկավարժական կրթության ճգնաժամի համատեքստում: Նա անդրադարձավ նաև դիմորդների թվի նվազման, ընդունելությունն այլընտրանքային եղանակով կազմակերպելու նոր փաթեթի մշակման անհրաժեշտության, հետազոտող ուսուցչի հրամայականի մասին հարցերին:

Փակ, գաղտնի քվեարկության արդյունքներով, միաձայն` 19 կողմ, ձայնով պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանն ընտրվեց Մանկավարժական համալսարանի ռեկտոր: 1 քվեաթերթիկ անվավեր համարվեց քվեարկության նշանը սահմանված կարգով չդնելու համար։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել