Լրահոս
Օրվա լրահոսը

Դեռ հետաքրքրվա՞ծ եք մարդու իրավունքների հարցերով․ Գեղամ Ստեփանյանը դիմել է Տոյվո Կլաարին և Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին

Մարտ 22,2022 13:01 Share
Աջակցեք aravot.am-ին

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը թվիթերի իր էջում դիմել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին և Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին։

Դիմելով Տոյվո Կլաարին՝ նա նշել է․ «Ադրբեջանի ղեկավարության «ակտիվ ներգրավվածությամբ» Արցախը կրկին զրկված է գազամատակարարումից. անհամբեր սպասում եմ Ձեր արձագանքին»։

Դիմելով Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին՝ Գեղամ Ստեփանյանը նշել է․ «Դուք դեռ հետաքրքրվա՞ծ եք մարդու իրավունքների հարցերով»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: