Լրահոս
Օրվա լրահոսը

«90-ականներին մենք ապրել ենք». Անդրանիկ Քոչարյանը պարզաբանում է փակ գազատարի պայմաններում ապրելու իր աղմկահարույց խոսքը

Մարտ 23,2022 16:59

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի խոսքերը, որ պետք է միակամ լինենք եւ սովորենք ապրել՝ փակ գազատարի պայմաններում, սոցցանցերում բուռն քննադատությունների տեղիք է տվել:

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա պարզաբանեց իր խոսքերը. «90-ականներին մենք ապրել ենք: Երբ որ գազը չլինի, մենք ի՞նչ պիտի անենք, ինչ-որ մի բանով պիտի տաքանանք: Բայց չի նշանակում, որ գազատարը պետք է չվերականգնվի, պարզ չի՞ դա: Ի՞նչ եք առաջարկում, գազատարը հիմա իրենց վերահսկողության տակ է»:

Դիտարկմանը՝ մենք չէ, դո՛ւք պետք է առաջարկեք, հարցերն արագ լուծեք՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Ես իմ հարցազրույցում ասել եմ, որ պետք է ցանկացած իրավիճակում կարողանանք ապրել, ապրելով ստեղծագործել, ստեղծագործելով միասնաբար դուրս գալ մեկ այլ մակարդակի վրա: Այնքան պարզ եմ դա ասել, բայց ձեր հեռուստաընկերությունը չի կարող դա հասկանա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031