Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեսպանի հետ հանդիպմանը հույս հայտնեցի, որ Ֆրանսիան կկրկնապատկի ջանքերն Արցախի ժողովրդի համար միտումնավոր ստեղծված հումանիտար աղետի վերացման գործում». Արթուր Վանեցյան

Մարտ 24,2022 15:43

Քիչ առաջ Ազգային ժողովում պատգամավորներ Հայկ Մամիջանյանի և Տիգրան Աբրահամյանի հետ հանդիպեցինք Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Անն Լույոին և դեսպանի տեղակալ Քրիստոֆ Քացախյանի հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Դեսպանի հետ քննարկեցինք ՀՀ արտաքին և ներքին օրակարգի մի շարք հարցեր:

Առաջին հերթին դեսպանի ուշադրությունը հրավիրեցինք արցախահայության նկատմամբ Ադրբեջանի կողմից շարունակական բնույթ կրող մարդու իրավունքների և միջազգային հիմնարար նորմերի կոպիտ ոտնահարման դեպքերին, Արցախի Հանրապետության ժողովրդի բնաջնջմանը միտված քայլերին: Հատկապես անդրադարձանք հումանիտար այն աղետին, որն իրականացնում է Ադրբեջանը արցախահայության նկատմամբ՝ խոչընդոտելով սաստիկ եղանակային այս պայմաններում բնական գազի անխափան մատակարարումը դեպի Արցախի Հանրապետություն:

Հանդիպման ընթացքում հույս հայտնեցի, որ Ֆրանսիան որպես ՄԱԿ անվտանգության խորհրդի մշտական անդամ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Հայաստանին ու Արցախին բարեկամ երկիր կկրկնապատկի իր ջանքերը Արցախի ժողովրդի համար միտումնավոր ստեղծված հումանիտար աղետի վերացման գործում: Դեսպանին տեղեկացրել եմ նաև օրեր առաջ Արցախ կատարած իմ այցի մանրամասներն ու Արցախում տիրող իրավիճակի ողջ պատկերը:

Խոսեցինք նաև ՀՀ ներքին քաղաքական օրակարգին, Հայաստանում ժողովրդավարության սրընթաց հետնահանջին, մարդու իրավունքների աղաղակող խախտմանը վերաբերող մի շարք դեպքերի և իրադարձությունների մասին:

Ն.Գ. տիկին դեսպանին շնորհակալություն հայտնեցինք բազմաթիվ հարցերում Հայաստանի Հանրապետությանը և արցախահայությանը Ֆրանսիայի Հանրապետության կողմից ցուցաբերվող բարեկամական աջակցության համար:

«ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» դաշինք

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031