Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ լրագրողները` Եգիպտոսի ֆուտբոլային 10-րդ մրցաշարի հաղթողներ

Մարտ 28,2022 12:38

Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը Եգիպտոսի Հուրգադա քաղաքում ավարտված Լրատվամիջոցների եւ լրագրողների 10-րդ միջազգային մրցաշարում գրավել է առաջին տեղը եւ արժանացել ոսկե մեդալների ու գավաթի։

Մրցաշարին մասնակցում էին 10 թիմեր, հինգը՝ Եգիպտոսից, եւս հինգը՝ արտերկրից, այդ թվում՝ Վրաստանը, Մոլդովան, Սենեգալը, Հայաստանը եւ Ռումինիան։ Հայ լրագրողները տոնել են 4 հաղթանակ եւ կրել մեկ պարտություն։ Երկրորդ տեղը գրավել է Ալեքսանդրիա քաղաքի մարզական լրագրողների թիմը, իսկ երրորդը՝ Մոլդովայի հավաքականը։

Հայաստանի թիմի գրանցած արդյունքները․

Խմբային փուլ

Հայաստան – Ռումինիա՝ 3-0

Հուրգադա – Հայաստան՝ 5-3

Փլեյ-օֆֆ

Քառորդ եզրափակիչ՝ Հայաստան – Հուրգադա Մարին Սպորտ՝ 5-2

Կիսաեզրափակիչ՝ Մոլդովա – Հայաստան՝ 3-5

Եզրափակիչ՝ Հայաստան – Ալեքսանդրիա Սպորտինգ Մեդիա՝ 2-0։

Մրցաշարի լավագույն դարպասապահ է ճանաչվել Բագրատ Կազումյանը։ Հայաստանի թիմի մասնակցությունը հնարավոր է դարձել «TotoGaming» ընկերության աջակցության շնորհիվ։ Հիշեցնենք, որ 2019 եւ 2021 թթ-ին կայացած մրցաշարերում մեր թիմը գրավել էր երկրորդ տեղը։

«Մենք երկար էինք գալիս դեպի մեր առաջին հաղթանակը միջազգային մրցաշարերում, վերջին տարիներին մշտապես կամ երրորդն էինք, կամ երկրորդը։ Եվ ահա՝ եկավ ժամանակը վայելելու հաղթանակի բերկրանքը։ Հատկապես հաճելի է, որ վերջապես հաջողվեց հաղթել մեր մշտական ախոյաններին՝ Մոլդովայի թիմին, որին մինչ այդ միշտ պարտվել էինք։ Այդ կիսաեզրափակիչ խաղը մրցաշարի զարդն էր։ Միայն այդ հաղթանակից հետո հավատացինք, որ կարող ենք գրավել առաջին տեղը։ Եզրափակչում շատ խիստ խաղացինք պաշտպանության գոտում, մրցակիցը գետ մեկ հնարավորություն էլ չունեցավ մեր դարպասի մոտ, իսկ ահա մենք ինքներս հմտորեն օգտվեցինք ստեղծած հնարավորություններից։ Այս հաղթանակը կարեւոր է նաեւ մեր երկրի ճանաչելիության բարձրացման առումով, քանզի մրցաշարը լուսաբանվում էր տեղական մի շարք լրատվամիջոցներով եւ սոցիալական մեդիաներով»,- ասել է հավաքականի ավագ, Մեդիամաքսի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը։

Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքական

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031