Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը որոշել է խաղաղապահների ռեզերվներից հավելյալ ուժեր առաջ քաշել՝ ադրբեջանական զորքերի հետագա առաջխաղացումն արգելափակելու համար». խաղաղապահ առաքելության հայտարարություն

Մարտ 28,2022 23:23

«Ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը որոշել է խաղաղապահների ռեզերվներից հավելյալ ուժեր առաջ քաշել՝ ադրբեջանական զորքերի հետագա առաջխաղացումը արգելափակելու համար»,- Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուս խաղաղապահների պաշտոնական տելեգրամյան ալիքն այսպիսի հայտարարություն է հրապարակել: Հայտարարությանը կից հրապարակվել են լուսանկարներ, որտեղ երևում են տասնյակ խաղաղապահներ՝ տանկերի վրա, ծառայություն իրականացնելիս:

Հայտարարությամբ հիշեցվում է, որ մարտի 24-ին ադրբեջանական զինուժը հատել է շփման գիծը՝ Փարուխ բնակավայրի ավերակների տարածքում, որով խախտել է եռակողմ հայտարարության 1-ին կետը։

Հայտարարությամբ արձանագրվում է. «Ներկայումս բնակավայրը գտնվում է ռուս խաղաղապահ ուժերի վերահսկողության ներք: Որտեղ մենք ենք, այնտեղ խաղաղություն է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարները՝ ռուս խաղաղապահների տելեգրամյան պաշտոնական ալիքի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031