Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ես ասեմ՝ իշխանությունը փակուղում է, չգիտի ում նշանակի, Հայաստանում լինի մի բան, դուք որտե՞ղ եք լրագրությամբ զբաղվելու». Արման Սարգսյան

Ապրիլ 04,2022 15:45 Share

Ինչո՞ւ այս լարված իրավիճակում չունենք ԶՈՒ ԳՇ պետ՝ այս հարցին ի պատասխան՝ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանն ասաց. «ԳՇ պետի պաշտոնակատար գեներալ Քոչունցը ունի օրենքով սահմանված բոլոր լիազորություններն ու լծակները: Եթե կհիշեք, ես 2019-ի սեպտեմբերից գրեթե 2020-ի մարտ եղել եմ ոստիկանության պետի պաշտոնակատար ու այդ ընթացքում իրականացրել եմ օրենքով վերապահված բոլոր լիազորությունները, ինձ որեւէ բան չի կաշկանդել: Իսկ թե երբ կնշանակվի, բնականաբար, տեղի կունենա նշանակումը: Եթե իմանայի, թե երբ, կասեի՝ նշանակումը կլինի վաղը չէ մյուս օրը, բայց ես չեմ իմանում»:

Դիտարկմանը, որ հետախուզության վարչության պետ էլ չունենք՝ Արման Սարգսյանը պատասխանեց. «Հետախուզության վարչության պետի դարձյալ պաշտոնակատար ունենք, ով վարչության պետի տեղակալն է, սակայն այդ առանցքային մարմինները, որոնք հետախուզական տվյալներ են ձեռք բերում, իրենք աշխատում են: Չասեմ՝ չի խանգարում, համենայնդեպս, որեւէ էական խնդիր չի ծագում, եթե հետախուզության գլխավոր վարչության պետը ի պաշտոնե պետն է, կամ պետի պաշտոնակատարը»:

Հարցին՝ կադրերի խնդի՞ր ունենք, որ չի նշանակվում ԳՇ պետ՝ Արման Սարգսյանը պատասխանեց. «Պատերազմից հետո բանակում միջին սպայական կազմի կադրերի բնականաբար ե՛ւ հոսունություն է եղել, հուրախություն մեզ, արդեն գալիս են»:

Հարցին՝ փակուղո՞ւմ է իշխանությունը, չգիտի՞ ում նշանակի՝ փոխնախարարը պատասխանեց. «Եթե ես ասեմ՝ փակուղում է, չգիտի ում նշանակի, Հայաստանում լինի մի բան, դուք որտե՞ղ եք լրագրությամբ զբաղվելու, որտեղի՞ց եք վաստակելու ձեր այս արդար քրտինքով հացը: Դրա համար խնդրանքս է՝ ցանկալի չէ ձեւակերպումներ անել, որոնք նաեւ ձեզ են վնասելու՝ որպես ՀՀ-ում բնակվող քաղաքացի: Ինչքանով եք վստահ, որ դրա մասին խոսելը ավելի լավ է: Մենք ունենք ՀՀ-ում բնականաբար լավ կադրերի պակաս, այդ թվում՝ զինվորական: Անընդհատ խոսվում է ինստիտուտների վատ կայացվածության մասին, հիմա եկեք հարցեր տվեք՝ ինչ անենք, որ զինվորական ծառայությունը դառնա գրավիչ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930