Լրահոս
Օրվա լրահոսը

«Զելենսկին ամեն օր խոսում է աշխարհի լիդերների հետ․ իսկ մենք դա արե՞լ ենք»․ Ստեփան Գրիգորյան

Ապրիլ 04,2022 17:52

«Իսկ մե՞նք ինչ ենք անում։ Երբ 2020թ․-ի պատերազմը սկսվեց, ՀՀ-ում երկար քննարկվում էր՝ դիմե՞լ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, թե՞ ոչ։ Էլ ինչի՞ համար են ստեղծվել ՄԱԿ-ն ու ԵԱՀԿ-ն։ Չեմ ասում, թե արդյունքը մեծ կլիներ, բայց որպես անկախ պետություն՝ պարտավոր էինք այդ լծակներն օգտագործել»,-«Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հեղինակած՝ 2020թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ՀՀ-ի եւ Արցախի դեմ Ադրբեջանի իրականացրած սադրանքների մասին զեկույցի ներկայացման ժամանակ այսօր հայտարարեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։

«Օբյեկտիվ լինենք։ Շատ բաներ մենք չենք արել։ Պարտավոր եմ համեմատել։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին միայն զորքի՞ վրա հույս դրեց։ Նա ամեն օր մի ելույթ է ունենում տարբեր երկրների պառլամենտների համար, խոսում աշխարհի լիդերների հետ, օգտագործում քաղաքական-դիվանագիտական լծակները՝ իր տեսակետն առաջ տանելու համար։ Դրա համար էլ ՌԴ-ի հանդեպ պատժամիջոցներ կան։ Իսկ մենք դա արե՞լ ենք, որեւէ մեկին դիմե՞լ ենք։ Եթե խաղաղություն ենք ուզում, միջազգային ատյանները պետք է օգտագործել։ Դրան հասնելու համար միայն «այո» ասելով եւ Ադրբեջանի ամեն ասածին համաձայնելով չի լինում»,-հավելեց Ստեփան Գրիգորյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930