Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

ԵԿՄ պատվոգրերը՝ կապանցիներին․ պարգեւատրվողների մեջ են Կապանի համայնքապետն ու «Աժդանակ» ընկերությունը (ֆոտոշարք, տեսանյութ)

Ապրիլ 05,2022 23:33

Երկրապահ կամավորականների միության Կապանի տարածքային բաժանմունքի հերթական հավաք-ժողովին ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը նշեց, որ միությունը արդեն ստեղծել է «Եռամիասնություն» մեդալը:

Այն նախատեսում են  ամեն տարի տալ աչքի ընկած երկրապահներին։ Նա համոզված է, որ երկրապահները իրենց կյանքը վտանգի տակ դնելով՝ այդ պահին չեն մտածում պատվոգրերի ու շքանշանների մասին, բայց  գնահատել մարդու սխրանքը՝ կարեւոր է։ Թերեւս, այդ պատճառով, ԵԿՄ պատվոգրի արժանացան 41 կապանցի երկրապահ, իսկ 7 հոգի էլ ստացան ԵԿՄ շնորհակալագիր։  «Մարտական գործողությունների ժամանակ թիկունքի աշխատանքներն ապահովելու համար ԵԿՄ  շնորհակալագրի արժանացավ «Աժդանակ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը։ Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի օրերին, ընկերությունը մեծ ծավալի  աջակցություն է ցուցաբերել բանակին ու այժմ էլ շարունակում է այդ աշխատանքը։

Ինչպես արդեն նշել ենք, ԵԿՄ  Կապանի բաժանմունքը ունի  նախագահի նոր պաշտոնակատար՝ Հրայր Եփրեմյանը։ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը  իր կապանցի երկրապահներից մի քանիսին  պատվոգրեր տալուց հետո կատակով դիմեց նորանշանակ պաշտոնակատարին։  «Հրայր ջան, վեր կաց մի քանի հատ էլ դու տուր, տեսնեմ կարո՞ղ ես նախագահ լինել»,-ասաց Սասուն Միքայելյանը։

Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը դիմելով Սասուն Միքայելյանին՝ նշեց, որ  ճիշտ ընտրություն էր Հրայրի նշանակումը, քանի որ «լավ գիտի նրա մարդ տեսակն ու հայրենասեր լինելը»։  Միքայելյանը՝ էլի կատակեց՝  «ախտեցի եմ, քոռ–քոռ ընտրել եմ»։

ԵԿՄ պատվոգրի արժանացավ նաեւ Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը։ Նա շնորհակալություն հայտնեց  բոլոր երկրապահներին՝ հայրենիքի պաշտպանության,  մասնավորապես Կապանի վարչական սահմանները պաշտպանելու համար։

«Այս պատվոգրում սպարապետ, ԵԿՄ հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանի նկարն է։ Այս մարդու մեջ մարմնավորված է հայրենասիրությունը, ինչո՞ւ չէ՝ երկրապահներն էլ հայրենասիրության յուրահատուկ մարմնավորում են։

Այդ հայրենասիրությունը հատկապես նկատվում է, երբ բարձրանում ենք եղբայրական  հուշահամալիր ու գլուխ ենք խոնարհում ընկած տղաների առաջ, ու Վազգեն Սարգսյանի կիսանդրու առաջ»,-ասաց Գեւորգ Փարսյանը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930