Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի փոխմարզպետը աշխատավայրո՞ւմ իմացավ ազատման մասին

Ապրիլ 08,2022 16:00

Վարչապետի որոշմամբ՝ աշխատանքից ազատվել է Սյունիքի մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը։ Հետաքրքիր է, որ այսօր՝ ապրիլի 8-ի առավոտյան նա աշխատանքի է գնացել սովորականի պես, բարեւել բոլորին ու մտել աշխատասենյակ։ Մարզպետարանի աշխատակիցներն որոշումից հետո նույնիսկ կատակեցին. «Նոր հասկացանք, թե ավտոմեքենան ինչու առաջին շարքում չէր կանգնեցրել»։

Ավանեսյանը մարզպետի տեղակալ էր նշանակվել 2020 թվականի դեկտեմբերի 23-ին: Այս պահին նա Երկրապահ կամավորականների միության Սյունիքի մասնաճյուղի փոխնախագահն է։ Հիշեցնենք, որ մասնաճյուղի նախագահը Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն է։

Նշենք նաեւ, որ հակակոռուպցիոն կոմիտեում հարուցված գործ կա Կարո Ավանեսյանի նկատմամբ։ Ըստ Aravot.am-ի տեղեկությունների, Կարո Ավանեսյանը հայտարարագրում ՝ «համատեղ բնակվող անձ» տողում չի նշել կնոջը, քանի որ վերջինիս հետ ամուսնությունը գրանցված չէր։ Ավանեսյանի քաղաքացիական կինը՝ Արմինե Սիմոնյանը ի պաշտոնե նրա օգնականն է։

Ի դեպ, ըստ մեր աղբյուրների, Կարո Ավանեսյանին նախօրեին տեղեկացրել են, որ աշխատանքից ազատվել է, բայց նա թերեւս չի հավատացել ու մինչեւ վերջին րոպեն օգտագործել է Սյունիքի մարզպետարանի իր աշխատասենյակում լինելը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930