Լրահոս
Օրվա լրահոսը

Լարված իրավիճակ Թումանյան փողոցում․ ոստիկանները քաշքշելով տարան ցուցարարներին

Ապրիլ 17,2022 20:45

Ազատության հրապարակում այսօր նստացույց սկսած քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ հրմշտոց եւ վիճաբանություն տեղի ունեցավ Թումանյան փողոցում։ «Առանց թուրքի Հայաստան», «Նիկոլ՝ դավաճան» վանկարկում էին ցուցարարները։ Կարմիր բերետավորներն ուժով տարածքից հեռացրին որոշ ցուցարարների։ Հրմշտոց տեղի ունեցավ նաեւ Հյուսիսային պողոտայում։

19:45-ԱԺ պատգամավոր Արթուր Վանեցյանը հայտարարեց․ «Անհասկանալի կերպով եկան եւ հարձակվեցին։ Համ մեր տղային, համ վրանները ոստիկանությունը ոնց որ առեւանգել է։ Հեսա կհասկանանք»։

20:00-ԱԺ պատգամավոր Արթուր Վանեցյանը հայտարարեց․ «Մեզ խոստացան, որ բերման ենթարկվածներին հետ են բերում։ Հետ ենք գնում Ազատության հրապարակ, 10-15 րոպե սպասում ենք, մեր վրանները բերում են՝ տեղադրում ենք եւ շարունակում անժամկետ ակցիան»։

Հիշեցնենք, որ ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքը եւ մի շարք այլ քաղաքական գործիչներ այսօրվանից նստացույց են անում Ազատության հրապարակում։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930