Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանի ասածն ուղիղ նշանակում է, որ ինքն է պատճառն այդ զոհերի»․ Սերոբ Գասպարյան

Ապրիլ 18,2022 19:50

«Արդեն երեք օր է այստեղ եմ եւ հայտարարել եմ, որ մտահոգված եմ վարչապետ կոչվածի հայտարարություններից։ Բոլոր հայերին կոչ եմ անում ապացուցել, որ մեր զոհերը հանուն ոչնչի չէին, որ արյունով գծված հայրենիքը պետք է հետ բերենք»,-Ազատության հրապարակում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց  «Սեւ հովազ» ռազմահայրենասիրական ՀԿ նախագահ, Արցախյան ազատագրական պայքարի մասնակից Սերոբ Գասպարյանը։

Հարցին՝ միանալո՞ւ է Արթուր Վանեցյանի հայտարարած ընդվզմանը, նա պատասխանեց․ «Ոչ մեկին չեմ միանալու, մարդը չափանիշ չէ, հայրենիքին եմ միանում։ Իրենց գալը կանխատեսելի էր։ Կրկնում եմ կոչս»։ Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոստովանությանը, որ կարող էինք պատերազմը կանխել, եւ արդյունքում կունենայինք նույն վիճակը՝ առանց զոհերի, Սերոբ Գասպարյանը շեշտեց․ «Նրա ասածն ուղիղ նշանակում է, որ ինքն է պատճառն այդ զոհերի։ Եւ այն, ինչ պատերազմի դաշտում տեսանք, նա հաստատեց իր խոսքով՝ օգնություն, զենք չկար, իսկ մենք կարող էինք 4-րդ օրը վերջ դնել պատերազմին, եթե հարվածեինք Ջրականի ուղղությամբ կուտակված զորքին։ Իսկ թե ինչու, հարցը տվեք գերագույն կոչված հրամանատարին»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930