Լրահոս
Օրվա լրահոսը

Տարիներ շարունակ ապօրինաբար նոր թաղումներ են իրականացվել, ավերվել են պատմական խաչքարերը. Առինջի «Խաչքարերի դաշտը» կմաքրվի

Ապրիլ 19,2022 18:14

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի գլխավորությամբ Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության ու համապատասխան կառույցների պատասխանատուներն ու մասնագետները Հուշարձանների և տեսարժան վայրերի օրվա միջոցառումների շրջանակում այցելել են ՀՀ Կոտայքի մարզի Առինջ գյուղի վարչական շրջանում գտնվող «Գերեզմանոց» հանրապետական նշանակության հուշարձանի տարածք (Խաչքարերի դաշտ)։

Այցի նպատակն էր տեղում ուսումնասիրել առկա վիճակը և խնդիրների լուծումներ առաջարկել։ Հանդիպմանը ներկա էր նաև Առինջ գյուղի վարչական պատասխանատուն:

Նշենք, որ տարիներ շարունակ, առանց լիազոր մարմնի թույլտվության, այդ տարածքում ապօրինաբար իրականացվել են նոր թաղումներ, ինչի արդյունքում ավերվել են պատմական խաչքարերը և գերեզմանաքարերը։ Խնդիրները տեղում փաստագրելով՝ Առինջի համայնքապետի հետ ձեռք է բերվել բանավոր պայմանավորվածություն նոր թաղումները և հողհատկացումները դադարեցնելու վերաբերյալ։

Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը հանձնարարել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին կազմակերպել և իրականացնել մացառների և աղբի մաքրման աշխատանքներ։

Առինջ գյուղի «Գերեզմանոց» հանրապետական նշանակության հուշարձանն ունի 219 ենթահուշարձան՝ 1 եկեղեցի (12-13 դդ․) և 218 խաչքար (5-20-րդ դդ․)։ 1266 թվակիր խաչքարը ցուցադրվում է Լուվրի թանգարանում, իսկ 1523 թվակիրը՝ Սարդարապատի ազգագրական թանգարանում։

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930