Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Իջևան խոշորացված համայնքը ձեռք է բերել ներհամայնքային տրանսպորտային միջոցներ

Ապրիլ 19,2022 22:11

Ներհամայնքային տրանսպորտային հաղորդակցության նպատակով՝ Իջևան խոշորացված համայնքը ձեռք է բերել 4 միկրոավտոբուս։ Ծրագիրն իրականցվել է ՀՏԶՀ-ի հետ համագործակցության արդյունքում։

Այդ մասին Aravot.am-ին հայտնեցին Իջևանի համայնքապետարանից։ Անհրաժեշտության դեպքում  միկրոավտոբուսները կապահովվեն նաև համայնքային մարզական, մշակութային և այլ խմբերի անվտանգ և հարմարավետ տեղափոխումն ու մասնակցությունը հանրապետությունում տեղի ունեցող միջոցառումներին։

Հիշեցնենք, որ իրականացվող ծրագրի ընդհանուր արժեքը 304 մլն․ դրամ է։ Համայնքապետարանի ներդրումը կազմել է 15 մլն․ 200․000 դրամ։  Համագործակցության արդյունքում գնված ողջ տեխնիկան և փոխադրամիջոցը կծառայի շուրջ 47000 բնակչի։

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930