Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ կուտն ուտում է քաղաքական էլիտան». Ստեփան Գրիգորյան

Ապրիլ 21,2022 15:51

«Մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ ռազմավարական չեն, ռազմավարական գործընկերներն իրար օգնում են: Օրինակ, պատերազմի ժամանակ Ռուսաստանը պետք է օգներ մեզ, պատերազմից հետո պետք է օգներ, երբ ադրբեջանական զորքերը ներխուժեցին Հայաստանի ինքնիշխան տարածք՝ նվազագույնը երեք ուղղությամբ: Իսկ եթե չի աջակցում, ուրեմն ռազմավարական գործընկեր չէ»,-ապրիլի 21-ին «Մեդիա կենտրոնում» կայացած «Արցախյան շարժում. ի՞նչ հնարավորություններ բաց թողեցինք և ինչո՞ւ: Ի՞նչ կարող ենք շտկել այսօր» թեմայով քննարկման ժամանակ ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ «Ռուսաստանի դեպքում կարելի է ասել գործընկեր, ոչ վստահելի գործընկեր, բայց ռազմավարականը ո՞րն է…Դասական օրինակը ռազմավարական գործընկերության թուրք-ադրբեջանական համագործակցությունն է: Երբ Ադրբեջանն ակնհայտ հարձակվում է Հայաստանի վրա, Թուրքիան նույնիսկ այդ դեպքում նվազագույն հայտարարություն է անում հօգուտ Ադրբեջանի…Եվ որտե՞ղ է գրված, որ Ռուսաստանը մեզ պաշտպանում է: Երբ հարձակվեցին մեզ վրա, ռուսական բազան շարժվե՞ց…Սկսեցին Սեւ լճի հետ կապված երկար մեզ բացատրել, որ դա սխալմամբ ընկալվում է սահմանի հատում, հիշեք Լավրովի խոսքերը…

Մեր ժողովուրդը եւ քաղաքական էլիտան վերջապես պետք է հասկանան` ինչ է գործընկերությունը, ռազմավարական գործընկերությունը, իսկ փաստաթղթերում ձեւական գրած դեռ չի նշանակում ռազմավարական գործընկերություն»:

Ստեփան Գրիգորյանն ասաց, որ իրեն երբեմն հարցնում են`դե՞մ է, որ խաղաղության պայմանագիր կնքվի, ինքն էլ պատասխանում է. «Ես պետք է հասկանամ, դա խաղաղության պայմանագի՞ր է, թե՞ միակողմանի զիջում: Մեզ մոտ ուժեղ են մանիպուլյատիվ բաները, եւ այդ կուտն ուտում է նաեւ քաղաքական էլիտան»

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` Մեդիա կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930