Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ի հայկական մի շարք ՀԿ-եր շնորհավորել են Մակրոնին վերընտրվելու առթիվ

Ապրիլ 26,2022 11:40

Հարգելի պարոն նախագահ Մակրոն,
Միացյալ Նահանգների հայ համայնքը 2022 թվականի ապրիլի 24-ին հրաշալի լուր ստացավ 2022 թվականի Ֆրանսիայի նախագահական ընտրություններում Ձեր հաղթանակի մասին։ Աշխարհում աշխարհաքաղաքական զարգացումների վերաբերյալ ձեր տարբեր մոտեցումները հետևողականորեն ներդաշնակ են եղել Ֆրանսիայի և Հայաստանի երկու ժողովուրդների կողմից ցուցադրված և կիրառվող մոտեցումների հետ:

Դուք հայ-ֆրանսիական ավանդական բարեկամության և համերաշխության կրողներից եք, հետևաբար, Հայաստանի Հանրապետության և հայկական սփյուռքի քաղաքացիները խորապես հարգում են ձեզ։ Մենք՝ Լոս Անջելեսի հայերս, ցանկանում ենք միանալ Ֆրանսիայի և ամբողջ աշխարհի մեր հայրենակիցներին և ներկայացուցիչներին՝ շնորհավորելով Ձեզ և ցանկանում ենք անսահման հաջողություններ մաղթել Ֆրանսիայի կառավարման և Ֆրանսիա-Հայաստան հարաբերությունների ամրապնդման գործում՝ բարձրացնելով այն գործընկերության և դաշինքի ավելի նոր, ավելի բարձր մակարդակ:

Հայդուկ հասարակական կազմակերպություն

Աշխարհքաղաքական ակումբ հասարակական կազմակերպություն

Սփյուռքի Միասնության Հարթակ հասարակական կազմակերպություն

Հայկական միություն հասարակական կազմակերպություն

«Վաղվա Հայաստան» հասարակական կազմակերպություն

Առյուծների բանակի մարտարվեստի ակադեմիա

Արդարադատության և ժողովրդավարության ամերիկյան կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930