Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Երկրաշարժ Գյումրիում

Մայիս 01,2022 23:57

Քիչ առաջ` ժամը 23.30-ի սահմաններում, կրկին երկրաշարժ տեղի ունեցավ Գյումրիում, ցնցումը բավական երկարատև էր ու զգալի։ Ֆեյսբուքն արդեն իսկ հեղեղված է գրառումներով, օգտատերերը նշում են, որ երկու անգամ ցնցել է։

Նրանք նույնիսկ գրում են, որ առվազն 4,5-5 բալ էր։ Օգտատերերից մեկը` Վահան Թումասյանը գրել է. «Գյումրին ու Շիրակի մարզը կարծես դարձել են «հավերժական շարժիչ», մի քանի րոպե առաջ կրկին երկրաշարժ էր, կարծում եմ մի 4 բալ կլիներ»։

Րոպեներ առաջ արտակարգ իրավիճակների նախարարությունը պաշտոնական տեղեկատվությունը հրապարակեց, համաձայն որի․

Մայիսի 1-ին, տեղական ժամանակով ժամը 23:35-ին (Գրինվիչի ժամանակով, ժամը` 19:35-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.17⁰ և արևելյան երկայնության 43.96⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 14 կմ խորությամբ, 4.6 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի և Լոռու մարզերում` 5 բալ, Տավուշի մարզում՝ 3-4 բալ, ինչպես նաև Երևանում, Կոտայքի և Արագածոտնի մարզերում՝ 3 բալ ուժգնությամբ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031