Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզ է դառնում, որ Ազգային ժողովի շենքը գրավելու մասին ԱԱԾ-ի հաղորդագրությունը կապ չուներ իրականության հետ. Դանիել Իոաննիսյան

Մայիս 05,2022 10:33 Share

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

Պարզ է դառնում, որ Ազգային ժողովի շենքը գրավելու մասին ԱԱԾ-ի հաղորդագրությունը կապ չուներ իրականության հետ։
Այո, ընդդիմության առաջնորդները միգուցե ինչ-որ լարման տանելու մտքեր ունեին, բայց, վստահաբար ԱԺ շենքը զավթելու պլան չկար։
ԱԺ-ին մոտեցած ցուցարարները միգուցե և ագրեսիվ էին տրամադրված, բայց պլաստմասե շշերից ավել որևէ գործիք չունեին մի քանի գումարտակ ուժայիններին դիմադրելու ու ԱԺ-ի շենքը գրավելու համար։

Անձամբ եղել եմ ԱԺ-ի առջևի ցույցի վայրում և «Իրազեկ քաղաքացիների միավորման» կոլեգաներիս հետ նկատել ենք, որ մարդկանց զգալի մասը եկել էին ընտանիքներով և, մեղմ ասած, հակված չէին բախման (թեև կային նաև ագրեսիվ ցուցարարներ, որոնց արժեր մեկուսացնել)։

Կարծում եմ, որ ԱԱԾ-ն պետք է ավելի զգույշ լինի` ընդդիմության պլանների մասին հրապարակային խոսելիս։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031