«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը
Երրորդ ժամկետի մետաստազները
Բոլորին զարմացրել է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե ԱԱԾ աշխատակիցը կարա որոշի՝ ցանկացած բան արտահոսի կամ չարտահոսի։
Սակայն այստեղ առանձնապես զարմանալի ոչինչ չկա։ Մենք վաղուց էինք զգուշացնում, որ Փաշինյանի՝ երրորդ ժամկետով ընտրվելը (եթե, իհարկե, այն ինչ եղավ, ընդհանրապես կարելի է ընտրություն համարել) ունենալու է իր ծանր հետևանքները, և այդ հետևանքների հարվածը կրելու է մեր պետությունը։
Կարդացեք նաև
Ցավոք, սա դեռ միայն սկիզբն է։ Արդեն այսօր տեսնում ենք երրորդ ժամկետի առաջին դրսևորումները, սակայն առջևում մեզ սպասում են ավելի ծանր ոտնձգություններ՝ օրենքների, ազատությունների և մեր պետականության հիմնասյուների նկատմամբ։


















































