Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոստիկանները վերջին բիրտ ուժն են կիրառում». Արթուր Սարգսյան

Մայիս 05,2022 15:45 Share

Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը համոզված է, որ ընդդիմադիրների «Դիմադրության» շարժումը հասնելու է հաղթական ավարտի: Այսօր նա ևս մասնակցում էր «Հայաստան» խմբակցության կազմակերպած քայլերթին:

Լրագրողների հետ զրույցում Արթուր Սարգսյանն ասաց, որ ինքը չորս տարի է՝ պայքարում է, այդ ընթացքում 2 տարի 6 ամիս եղել է կալանավորված, բայց իր ծրագրերում ոչինչ չի փոխվել:

Անդրադառնալով ոստիկանների պահվածքին էլ, Արթուր Սարգսյանն ասաց. «Ոստիկանների աշխատանքը հասել է կրիտիկական կետի, վերջին բիրտ ուժն են կիրառում: Մարդու ոգին զարթնել է, այդ ոգին չեն կարող կոտրել էլ»:

 Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031