Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապացուցված է՝ երկրի վարչապետը ստախոս է»․ Արսեն Ջուլֆալակյան

Մայիս 05,2022 21:55

«Մեզ բոլորիս խաբել են․ համընդհանուր էյֆորիայի տակ ուղղակի ուշադիր չենք եղել, թե ում բերանից են հնչում նույնիսկ ամենաճիշտ թեզերը»,-Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ, հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը։

Նա վստահեցրեց՝ այդ ամենը սուտ էր ու շարունակեց․ «Խաբում են Արցախի հարցում, տարածքային ամբողջականության պահպանման հարցում, թռիչքաձև տնտեսության ապահովման հարցում, առողջապահության հարցում․ բոլորս գիտենք Քովիդի դեմ պայքարը։ Խաբել են նույնիսկ իրենց սիրած ասֆալտի թեմայով։ Շրջեք ՀՀ տարածքով ու տեսեք՝ իրենց չարչրկված թեման»։ Արսեն Ջուլֆալակյանը խոստովանեց․ «Խաբել են ինձ՝ անձամբ, երբ խնդրում էին միանալ նրանց և մասնակցել պետականաշինության կարևոր գործին, վերցնել ինձ վրա, կառուցել հզոր, ուժեղ մեր երազանքների Հայաստանը։ Ես ու իմ նման հայրենասեր մարդիկ, որոնք ժամանակին հավատացին և փորձեցին օգնել այդ պետականաշինությանը, միայն գեղեցիկ փաթեթավորում էր նրանց համար, տակից իրենք անում էին իրենց ազգակործան քաղաքականությունը։ Այսօր ապացուցված է՝ երկրի վարչապետը ստախոս է»։

Խոսելով Թուրքիայի հետ խաղաղության օրակարգի մասին՝ նա հարցրեց՝ ինչի՞ դիմաց և նկատեց՝ մի՞թե կարելի է այդքան հեշտ մոռանալ պատերազմը, արյունը ցեղասպանությունը։ Ելույթի ավարտին էլ պատմեց, որ երեկ իր 6-ամյա դստեր հետ, երբ եղել է Ֆրանսիայի հրապարակում, նա, լսելով հայրենասիրական երգերը, ասել է՝ սիրտս է երգում։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031