Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունեցին պիտի օր առաջ զարթնի. ավտոերթ Կապանում (ֆոտոշարք, տեսանյութ)

Մայիս 05,2022 23:13 Share

Մայիսի 5-ին Կապանում ընդդիմությունը բողոքի ցույց էր կազմակերպել։ Օրվա ընթացքում կոչ էին անում մտահոգ քաղաքացիներին հավաքվել Կապանի Գարեգին Նժդեհի հուշահամալիրում։

«Հարգելի հայրենակիցներ, այսօր ժամը 17:00-ին, բոլոր մտահոգ քաղաքացիներին հրավիրում ենք Գարեգին Նժդեհի հուշահամալիր` ի նշան բողոքի Արցախի, Սյունիքի եւ ողջ Հայաստանի հանդեպ իրականացվող դավադիր քաղաքականության։ Միացեք ողջ ՀՀ-֊ում սկսված դիմադրության շարժմանը»,-ասվում էր կոչում։

Կապանում հավաքը սակավաթիվ էր․ մոտ 15-20 մարդ։ Թերեւս սա հաշվի առնելով, ինչպես նաեւ եղանակային պայմաններից ելնելով՝ կազմակերպիչները որոշեցին իրազեկման ավտոերթ կազմակերպել՝ անցնելով Սյունիքի մարզկենտրոնի բոլոր փողոցներով։

«Սյունեցին պետք է օր առաջ զարթնի, Սյունիքի լաոն պիտի օր առաջ զարթնի։ Պետք է կասեցնենք այս հայրենադավ իշխանությունների գործողությունները։ Հանուն Արցախի, հանուն Հայաստանի,  հանուն միասնական հայրենիքի»,-հնչում էր ավտոերթի ընթացքում։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031